Կորոնավիրուսն ու կլիմայական պայմանները. ինչպես է վիրուսն ավելի արագ տարածվում
Նոր տռսակի COVID-19 կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, տարածվում է համեմատաբար ցուրտ կլիմայական պայմաններում ՝ 9 աստիճան տաքության պայմաններում: Այսպիսի եզրակացություն են եկել Չինաստանի Սյուն Յատսեն համալսարանի գիտնականները հայտնում է South China Morning Post-ը:
Հետազոտողները ուսումնասիրել են հիվանդության վարակվելու մեծ թվով դեպքերը և վերլուծել, թե ինչպես է եղանակային և կլիմայական պայմաններն ազդում վիրուսի տարածման վրա: Վերլուծությունը ցույց է տվել, որ վարակի դեպքերի թիվն աճել է միջինում +8,7 ջերմաստիճանի պայմաններում, այնուհետև նվազել է: Գիտնականների զեկույցում ասվում է, որ վիրուսը շատ զգայուն է բարձր ջերմաստիճանի նկատմամբ, ինչը կարող է խանգարել դրա տարածմանը տաք երկրներում: Հտևաբար, վիրուսն ավելի արագ կտարածվի ցուրտ երկրներում: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ավելի ցածր ջերմաստիճան ունեցող երկրները և տարածաշրջանները պետք է խստագույն միջոցներ ձեռնարկեն հիվանդությունը կանխելու համար:
Նշվում է, որ առողջապահական կազմակերպություններն ակնկալում են, որ COVID-19-ը ավելի քիչ վարակիչ կդառնա տաք սեզոնի սկիզբի հետ, ինչպես դա տեղի է ունենում մրսածության և գրիպի դեպքում:
Միևնույն ժամանակ, Հարվարդի համալսարանի մի խումբ գիտնականների և համաճարակաբան Մարկ Լիփիչի կողմից անցկացված առանձին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսը կարող է արագ փոխանցվել տարբեր կլիմայական պայմաններում` հյուսիսային Չինաստանի ցուրտ և չոր տարածքներից մինչև արևադարձային շրջաններ (օրինակ, Սինգապուր):
Նմանատիպ հոդվածներ
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...