Գյումրիում ծեծի ենթարկված13-ամյա աղջկա խնամակալի հարցը կքննարկվի հարազատների վերջնական որոշումից հետո
Գյումրի քաղաքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը մարտի 10-ին քննել է Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա եւ եղբոր գործը՝ ճանաչելով նրանց որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ: Այս որոշումից հետո երեխաները կկարողանան ստանալ օրենքով սահմանված կենսաթոշակային գումար: Աղջկա նկատմամբ խնամակալության հարցը հանձնաժողովը այս նիստին չի քննարկել, թեև խնամակալությունը ստանձնելու մեկ դիմում է ստացել: Հարցը կքննարկվի միայն հարազատների վերջնական որոշումից հետո:
«Խնամակալության հարցն այս պահին հետաձգել ենք, կսպասենք հարազատների արձագանքին: Արձագանք, ի դեպ, դեռ չի եղել, իսկ եթե նրանց կողմից արձագանք այդպես էլ չլինի, արդեն կանդրադառնանք խնամակալության դիմումին»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը՝ կարևորելով նաև եղբոր խնամակալի հարցը:
«Հիմա մենք շատ ենք խոսում աղջկա մասին, բայց չմոռանանք նաև, որ տղան ևս անչափահաս է, չափահաս է դառնալու սեպտեմբերին, և այս պահին նրա հետ կապված ևս խնդիր կա: Հնարավոր է, որ 18 տարին լրանալուց հետո, եղբայրն ինքը ցանկություն հայտնի դառնալ խնամակալ, բայց այս պահին դեռ ոչինչ չենք կարող ասել»,-հստակեցրեց Էդուարդ Բաղրամյանը:
Տղան, մոր կենդանության օրոք ու թույլտվությամբ մեկնել է հորաքրոջ մոտ ՌԴ, բայց տղայի խնամակալության համար այս պահին հորաքույրը դեռ չի դիմել:
Նմանատիպ հոդվածներ
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...