Եղվարդի ծննդատան հիմնանորոգումների աշխատանքների մի մասը լինելու է սեփական խնայողությունների հաշվին. մարզպետ
Եղվարդի ծննդատունը չի փակվելու, այն գործելու է, նախատեսված են վերանորոգման, վերազինման աշխատանքներ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Ծննդատան շենքի չափագրման աշխատանքներն արդեն ավարտվել են: Ծննդօգնության բաժանմունքը, ծնարանը, կանանց կոնսուլտացիոն բաժինը, ամբողջ նախասրահը վերանորոգելու ենք ժամանակակից չափորոշիչներով, վերազինելու ենք ամբողջական գույքով: Առաջիկայում օրենքով սահմանված կարգով կհայտարարվի մրցույթ, կկատարվի կառուցապատող ընկերության ընտրություն, աշխատանքները կմեկնարկեն կապալառուի հետ պայմանագիրը կնքվելուց հետո»,-ասաց Ռոմանոս Պետրոսյանը:
Մարզպետը տեղեկացրեց, որ աշխատանքների մի մասը լինելու է սեփական խնայողությունների հաշվին: Դիմելու են նաև բարեգործների, Սփյուռքի մեր հայրենակիցների օգնությանը՝ հատկապես առանձին սարքավորումների վերազինման համար:
Հիշեցնենք, որ դեռ տարեսկզբին` հունվարի 13-ին, Եղվարդի ծննդատան աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրին հիվանդանոցի բակում: Բողոքի պատճառը ՀՀ առողջապահության նախարարության որոշմումն էր, ըստ որի ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում էր, որի հետեւանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում էին։
Նմանատիպ հոդվածներ
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...