Ռուբլու թուլացումը և ՌԴ տնտեսության ստանալիք հարվածները կազդեն մեր տնտեսության վրա
Տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով նավթի համաշխարհային գների կտրուկ տատանումներին, որոնքը, ըստ մասնագետի, որպես կանոն, զուգակցվում են քաղաքական կտրուկ տատանումներով։
«Այսօր այդ կտրուկ տատանումն արձանագրվել է։ 1 բարելի դիմաց «բրենտ» տեսակի նավթի գինը միանգամից իջել է 14 դոլարով։ Պատճառն այն է, որ ՕՊԵԿ–ի անդամ երկրները ընդհանուր հայտարարի չեն եկել նավթի արդյունահանումը կրճատելու հարցում։ Իսկ դա նշանակում է, որ առաջարկի ծավալը մեծ է լինելու, ինչն էլ շուկայական օրենքներով՝ հանգեցրել է գնի անկման։ Ֆյուչերսային գործարքները կնքվում են այն հաշվարկով, որ գինն ընկնելու է, ինչն էլ իր հերթին բերում է որոշակի խուճապի ու գնի է՛լ ավելի անկման։
Նավթի գնի անկման արդյունքում, օրինակ, ռուբլին դոլարի ու եվրոյի համեմատ արժեզրկվել է։ ՌԴ–ն տարբեր հաշվարկներով օրական 100–ից 150 միլիոն դոլար կարող է կորցնել նավթի գների այսպիսի կտրուկ իջեցման պատճառով։
Կանխատեսվում է, որ նավթի գինը կարող է իջնել մինչև 20 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Ռուսական ռուբլու թուլացումը և ՌԴ տնտեսության ստանալիք հարվածներն ազդելու են մեր տնտեսության վրա նախևառաջ այն պատճառով, որ մասնավոր դրամական փոխանցումները կամ ավելի պարզ լեզվով ասած՝ խոպանչիների ուղարկած փողերը հիմնականում Ռուսաստանից են։
Նավթի գինը մեզ այլ առումով էլ պետք է հետաքրքրի։ Նավթային Ադրբեջանը տուժելու է գների կտրուկ անկման հետևանքով, բայց դա չպետք է մեզ թուլանալու և ուրախանալու առիթ տա։ Ճիշտ հակառակը՝ նավթային ասեղի վրա նստած Ադրբեջանը կարող է ագրեսիվանալ գների անկման հետևանքով։ Պետք է, հետևաբար, ավելացնել զգոնությունը։
Եվ այսպես, համաշխարհային տուրբուլենտության նոր փուլ ենք մտնում։ Նաև կորոնավիրուսի գործոնը հաշվի առնելով։ Վիրուսն, ի դեպ, կարող է այնպես փլուզել տուրիզմի, ավիափոխադրումների, վառելիքի, սննդի և այլ շուկաները, որ 2008-2009 թթ. միջազգային ֆինանսական ճգնաժամը փոքրիկ ցնցում թվա», - գրել է Թևանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...