Կատարվել է աննախադեպ վիրահատություն․ «Նորք Մարաշ» ԲԿ
Առաջին անգամ Հայաստանում կատարվել է աննախադեպ վիրահատություն` սրտի արհեստական ձախ փորոքի իմպլանտացիա։ Այս մասին տեղեկացնում է «Նորք Մարաշ» ԲԿ-ն։
Փոքրիկ Անգելինայի մոտ ախտորոշվել էր դիլատացիոն կարդիոմիոպաթիա, որն անհամատեղելի էր երեխայի կյանքի հետ։
Միակ լուծումը փոքրիկին արհեստական ձախ փորոք տեղադրելն էր, դրանով իսկ փրկելով երեխայի կյանքը։ Երկարատև վիրահատությունը բարեհաջող է ավարտվել վիրաբուժական թիմի շնորհիվ։
Փոքրիկ Անգելինան գտնվում է ինթենսիվ թերապիայի բաժանմունքում:
Հիշեցնենք, որ բժիշկների գնահատմամբ, նա ուներ ապրելու 2 օրվա կյանք։ Այդ ընթացքում կարողացավ հավաքվել
սրտի վիրահատության գումարի 70%-ը, իսկ մնացած 30.000$-ը առողջապահության նախարարի հրամանով տրվել էր պետբյուջեից։ Անգելինայի հայրը զինվորական է։
Նմանատիպ հոդվածներ
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...