Առաջարկվում է երեխայի ծնվելուց հետո 30-օրվա ընթացքում հորը 5-օրյա վճարվող արձակուրդ տրամադրել. նոր նախագիծ
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկում են երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրել 5 աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ՝ գործատուի հաշվին:
Նախագիծը հեղինակել եւ շրջանառությամ մեջ են դրել՝ Արմեն Փամբուխչյանը, Ծովինար Վարդանյանը, Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը եւ Սոնա Ղազարյանը:
Որպես հիմնավորում նրանք նշել են, որ սրանով նորածնի հայրը հնարավորություն կունենա վայելել հայրության բերկրանքն ու հոգ տանել իր երեխայի եւ նոր ծննդաբերած կնոջ մասին: Նմանօրինակ օրենսդրական կարգավորումները ամրագրված են մի շարք երկրների օրենսդրությամբ՝ Ֆրանսիայի, Իռլանդիայի, Պորտուգալիայի եւ Իսպանիայի:
Մեկ այլ փոփոխությամբ էլ նրանք առաջարկում են արգելել աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո 1 տարին լրանալը (ներկայումս գործող կարգավորմամբ 1 ամիսը լրանալը): Նրանց կարծիքով նախագծի փոփոխությունը ապահովում է կանանց երաշխիքային ժամկետի երկարաձգում մինչեւ երեխայի մեկ տարին լրանալը:
Նմանատիպ հոդվածներ
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...