Անգելինայի վիրահատության համար անհրաժեշտ 100 հազար դոլարի 70 տոկոսը հավաքվել է. նախարար
Ի ծնե սրտի հիվանդություն ունեցող 5-ամյա Անգելինայի վիրահատության համար անհրաժեշտ 100 հազար դոլար գումարի 70 տոկոսը հավաքվել է, մնացած 30 հազար դոլարը կտրվի պետական բյուջեից։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Տեղեկացա, որ հավաքվել է փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատության գումարի 70%-ը։
Մնացած 30.000$-ը իմ հրամանով կտրվի պետական բյուջեից։
Վիրահատությունը կարվի Նորք-Մարաշ ԲԿ-ում մոտակա 1-2 օրվա ընթացքում։ Նման վիրահատություն Հայաստանում կատարվելու է առաջին անգամ։
Առողջություն եմ ցանկանում հրաշք փոքրիկին»,- գրել է Թորոսյանը։
Ավելի վաղ AuroraNews.am-ն անդրադարձել էր փոքրիկ Անգելինայի դեպքին: Անգելինան ի ծնե ունի սրտային հիվանդություն՝ կարդիոմիոպաթիա․ վերջերս նրա առողջությունը կտրուկ վատթարացել է։ Փոքրիկ գտնվում է Նորք-Մարաշ բժշկական Կենտրոնում և պայքարում է կյանքի համար։ Նրան շտապ անհրաժեշտ է «արհեստական ձախ փորոք» կոչվող սարքը, որն առաջին անգամ կտեղադրվի Հայաստանում Անգելինայի հայրը զինվորական է, մայրը հղի է և սպասում է երեխայի մոտալուտ ծնվելուն։
Նմանատիպ հոդվածներ
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...