Գիտնականները հայտնել են, որ կորոնավիրուսի ախտանիշները փոփոխության են ենթարկվել
Չինաստանում գիտնականները հայտնաբերել են Covid-19 կորոնավիրուսով հիվանդների մոտ ախտանիշների փոփոխություններ: Այս մասին է վկայում Social Science Research Network-ի հրապարակած վերլուծությունը:
Ուսումնասիրությունը կատարվել է Ուուանի համալսարանի հիվանդանոցում 89 հիվանդի նկատմամբ: Նրանք հիվանդներին բաժանել են երկու խմբի: 31 հոգուց բաղկացած առաջին խումբն այն վարակվածներն են, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել հունվարի 16-ից 22-ը, երկրորդը խումբը՝ 58 հոգուց բաղկացած հիվանդանոց են տեղափոխվել հունվարի 23-ից 29-ը: Երկրորդ խումբը բաղկացած է եղել հիմնականում կանանցից (58-ից 45-ը կամ 77.6%-ը), իսկ առաջին խմբում կանանց թիվը 45.2% է եղել:
Առաջին խմբում ընդգրկված հիվանդների մոտ ավելի շատ առկա են եղել հետևյալ ախտանիշները՝ տենդ(67,7 տոկոս), թուլություն (41,9 տոկոս) և մկանների ցավ(22,6 տոկոս): Առաջին խմբի հիվանդների 32.3 տոկոսում նկատվել է թարախի թույլ արտադրություն, իսկ երկրորդում՝ նման ախտանիշ նկատվել է միայն 6,9 տոկոսում:
Ըստ հետազոտության, վիրուսի մյուս ախտանիշները` հազը, սրտխառնոցը, լուծը երկու խմբի հիվանդների մոտ զգալիորեն չեն տարբերվել: Բացի այդ, առաջին խմբի հիվանդների 54,2 տոկոսը ունեցել է լիմֆոցիտների մակարդակի նվազում:
Կլինիկական ախտանիշները տարբեր ժամանակահատվածներում կարող են տարբեր լինել վիրուսի մուտացիաների պատճառով, ասում են գիտնականները: Հայտնվում են նաև ասիմպտոմատիկ կրիչներ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...