«Ժողովուրդ». Ով է տվել Օշականցի Գևորիկի անունը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում մարտի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել «օրենքով գող» 50-ամյա Օշականցի Գեւորիկ անունով հայտնի Գեւորգ Մելիքյանին: Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։
«Ժողովուրդ» օրաթերթին Գեւորգ Մելիքյանին քննչական կոմիտե բերման ենթարկելու դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը ինչ-որ անձանց է ձերբակալել եւ լսել է ձերբակալված անձանց հեռախոսային խոսակցությունները:
Հեռախոսային խոսակցությունների ժամանակ ձերբակալվածները տվել են Օշականցի Գեւորիկ անունով հայտնի Գեւորգ Մելիքյանի անունը, եւ այդ հեռախոսային խոսակցությունների հիման վրա էլ նախաքննական մարմինը նրան բերման է ենթարկել, լսել է նրա բացատրությունը, որից հետո բաց է թողել»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...