«Վստրեչի Ապերի» մայրը շտապ օգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց. news.am
Շտապ օգնության մեքենան քիչ առաջ հիվանդանոց տեղափոխեց Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» մորը՝ Ելենա Վարդանյանին։ Այս լուրը NEWS.am-ին հայտնել է Վարդանյանի մտերիմը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության ծառայողները գտնվում են Վարդանյանի տանը։ Քննիչները փաստաբաններ Լուսինե Սահակյանին եւ Երվանդ Վարոսյանին ներկայացրին տան խուզարկություն իրականացնելու որոշումը։
Նշենք, որ գործողություններին ներկա է նաեւ Էրեբունու բաժնի ոստիկանապետը։
Հիշեցնենք, որ երեկ գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցները ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։
Կատարված գործողությունների արդյունքում բերման են ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...