Ոստիկանությունից՝ «Վստրեչի Ապերի» տանն իրականացված գործողությունների մասին
«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի տանն այս գիշեր իրականացված գործողությունները եղել են հարուցված կոնկրետ քրեական գործի շրջանակում: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։
«Ոստիկանության աշխատակիցներն ունեցել են նախաքննական մարմնի՝ անձին ձերբակալելու մասին որոշում։ Այլ հարցերի դեպքում դիմեք ՔԿ»,- ասաց Գաբրիելյանը՝
Հիշեցնենք՝ Արամ Վարդանյանի փաստաբաններն այսօր առավոտյան հայտարարություն էին տարածել, որում մասնավորապես ասվում էր, որ գիշերը՝ ժամը 02:40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...