Ջերմաստիճանը կհասնի +20․․․+24-ի․ Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Պայմանավորված Աֆրիկայի հյուսիսային շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, մարտի 8-10-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար բարձրանալու է ևս 4-5 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն մարտի 9-10-ին, Սյունիքի և Տավուշի հովիտներում հասնելով +20․․․+24, Արարատյան դաշտում և Երևանում +20․․․+21 աստիճանի։ Եթե վերջին 3 օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայակն նորմայից բարձր է 4-6 աստիճանով, ապա արդեն մարտի 9-10-ին այն նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով»։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում՝ մարտի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդ...
Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝Մարտի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:Օդի ջերմաստ...
Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝Մարտի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:Օդի ջերմաստիճանը...
Քիչ անց կհոսանքազրկվեն հետևյալ հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին պլանային և վերանորոգման աշխատա...