Ինչու եք նման լալահառաչ տոնով այդ հարցը տալիս. Փաշինյանը` ԼՀԿ պատգամավորին
Ինձ հետաքրքրում է, թե ինչու եք նման լալահառաչ տոնով այդ հարցը տալիս, իմանալով, որ դիզվառելիքի մի մեծ մասը նաեւ մնացած գյուղապետարաններում, այլ շրջնակներում մսխվում, գնում էր: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին, որ գյուղացին այսօր անտեսված է, պարարտանյութերի սուբսիդավորումը դադարեցված է եւ այլն, փոխանցում է News.am-ը:
«Մենք ասում ենք՝ գյուղացուն օգնում ենք աշխատել, իսկ դուք ասում եք՝ գողության մեխանիզմը ինչու եք փակել, որոշ գյուղապետերի եւ «Ճ» կլասի պաշտոնյաների թողել անտեր: Լավ ենք արել: Որովհետեւ տասնյակ քրեական գործեր կան դրանցով հարուցված: Դուք մամուլում չեք կարդացե՞լ, որ սալյարկաները ինչ բարձրաստիճան պաշտոնյաների էին բաժին հասնում: Չեք կարդացե՞լ, որ դիզվառելիքը, ոևր տալիս ենք, որ բաժանվում է հեկտարների, ստացվում է, որ մեխ հողամասեր ունեցողները մեծ քանակով վառելիք, սելիտրա են ստանում, եւ ստացվում է, որ օլիգարխներին ենք ֆինանսավորում: Իսկ դուք ասում եք՝ գյուղացին մնացել է մենակ:
Մենք գյուղաիների համար տասնյակ ծրագրեր ենք անում, գումարներ ենք հետ տալիս: 11-ից ավելի ծրագիր եմ ես այստեղ ներկայացրել: Մենք զարգացման ծրագրեր ենք ներկայացնում, մենք ուզում ենք գյուղացուն այնպիսի զարգացման տրամաբանության մեջ դնել, որ ինքը օգնության կարիք չունենա: Կամ եթե կարիք լինի, այդ օգնությունը հասցեական գնա հասնի հասցեատերերին»,-ասաց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...