Իրանում կորոնավիրուսով վարակված բարձրաստիճան պաշտոնյա Է մահացել
Իրանում մարտի 2-ին մահացել Է Նպատակահարմարության խորհրդի (Իրանի բարձրագույն ղեկավարությանն առընթեր խորհրդակցական մարմին) անդամ Մոհամադ Միրմոհամադին: Այդ մասին հայտնել Է Fars գործակալությունը:
Մահվան ստույգ պատճառը չի նշվում: Սակայն գործակալությունը հայտնում Է, որ ավելի վաղ պաշտոնյայի մոտ կորոնավիրուս Էր հայտնաբերվել:
Մարտի 1-ի երեկոյան նա հոսպիտալացվել Էր Թեհրանում: Միրմոհամադին 72 տարեկան Էր: Իր կյանքի ընթացքում նա երկու անգամ Ղոմի նահանգից ընտրվել Է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր: Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել Էր երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Վարակվածները հայտնաբերվել են Ղոմ քաղաքում: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Իրանում վարակվածների թիվը կազմում Է 978, գրանցվել Է մահվան առնվազն 54 դեպք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Ասում են՝ ջերմաստիճանը բարձրացրեք + 27, որ վիրուսը ոչնչանա. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է իրեն «հասցեա...
Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝Մարտի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:Օդի ջերմաստիճանը...
Քիչ անց կհոսանքազրկվեն հետևյալ հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին պլանային և վերանորոգման աշխատա...
Ունենք երեք արևառատ ու տաք օրեր․ Գագիկ Սուրենյան
Վաղվանից սկսած` ունենք երեք արևառատ ու տաք օրեր, ջերմաստիճանը բոլոր մարզերում բարձրանում է 5-7 աստիճանով։ Այս մասին ֆեյս...