Հռոմի պապը չի մասնակցի միջոցառումներին մրսածության պատճառով
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մրսածության պատճառով չի կարողանա մասնակցել հոգևոր խոհերի շաբաթին: Այս մասին նա պատմել է մարտի 1-ին Սուրբ Պետրոսի հրապարակում քարոզի ժամանակ, հայտնում է Վատիկանի կայքը:
Ֆրանցիսկոսը հրապարակում գտնվող ներկաներին դիմել է Վատիկանի պալատի պատուհանից: Նա նշել է, որ մրսածության պատճառով չի կարողանա ժամանել Հռոմի մերձակայքում գտնվող Արիչչա քաղաք:
Ըստ AFP-ի՝ Հռոմի պապի կիրակի օրվա ելույթն առաջինն էր նրա «թեթև հիվանդության» մասին լուրերից հետո:
Դրանից առաջ վերջին անգամ նա հանրության շրջանում հայտնվել է Հռոմում փետրվարի 26-ին տեղի ունեցած պատարագի ժամանակ, երբ ներկաները Հռոմի պապի մոտ նկատել էին հազ և մրսածություն:
Նմանատիպ հոդվածներ
Ասում են՝ ջերմաստիճանը բարձրացրեք + 27, որ վիրուսը ոչնչանա. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է իրեն «հասցեա...
Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝Մարտի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:Օդի ջերմաստիճանը...
Քիչ անց կհոսանքազրկվեն հետևյալ հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին պլանային և վերանորոգման աշխատա...
Ունենք երեք արևառատ ու տաք օրեր․ Գագիկ Սուրենյան
Վաղվանից սկսած` ունենք երեք արևառատ ու տաք օրեր, ջերմաստիճանը բոլոր մարզերում բարձրանում է 5-7 աստիճանով։ Այս մասին ֆեյս...