32 մեկուսացվածներ կան, ովքեր այս պահին գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր մամուլի ասուլիս է հրավիրել, անդրադառնալով Հայստանում կորոնավիրուսի վարակվածության առաջին դեպքի հայտնաբերելուն։ Թորոսյանը նշեց, որ Իրանից վերադարձած քաղաքացին սիմպտոմներ չունի։
Դիմելու պահին 38 աստիճան ջերմություն է ունեցել.«Տղամարդու կնոջ մոտ ընդհանրապես վիրուսի առկայությունը բացասական է»։
Թորոսյանը նշեց, որ ինքնաթիռից և՛ անձնակազմը, և՛ ուղևորները դիմակներ են կրել, և՛ օդանավակայանում այլ ուղիով են դուրս եկել, և՛ գրեթե կոնտակտ չեն ունեցել շատ մարդկանց հետ. «Այն անձինք, ովքեր տուն են տարել վարակված քաղաքացուն և կնոջը մեկուսացված են։ Նրանք տաքսիով չեն գնացել տուն։ Մեկուսացված են նաև շտապօգնության աշխատակիցները, ովքեր քաղաքացուն ուղեկցել են հիվանդանոց»:
Թորոսյանը նաեւ հավելեց, որ ցամաքային ճանապարհը Հայաստան-Իրան բաց են Հայաստանի քաղաքացիների համար։ Ինչպես նաև իրականացվում է Հայաստան-Իրան բեռնափոխադրումները։ Թորոյանը հայտնեց, որ սահմանում աշխատակիցները բոլորը պաշտպանված են դիմակներով, ինչպես նաև բեռնափոխադրումներն իրականացվում են հատուկ հսկողության ներքո։
Արսեն Թորոսյանի խոսքով 117 թեստ է արվել, որից մեկն է դրական եղել: Այս պահին 32 մեկուսացվածներ կան, ովքեր գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում:
Նմանատիպ հոդվածներ
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...
«Աստղիկ» ԲԿ-ում թոքաբորբից մահացածն ՀՀ քաղաքացի է․ ԲԿ-ի տնօրեն
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական կենտրոնի...