ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 400 բեռնատար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի համաշխարհային քարտեզ. ո՞ր երկրներում վարակ կա
Շաբաթվա ավարտը տհաճ անակնկալ մատուցեց: Ընդլայնվեց այն երկրների ցանկը, որտեղ արձանագրվել է նոր տեսակի կորոնավիրուսը: Այսօ...
Իրանցի կին ֆուտբոլիստը մահացել է կորոնավիրուսից
23-ամյա ֆուտբոլիստ Իլհամ Շեյխին կորոնավիրուսի դեմ 10 օր պայքարելուց հետո մահացել է Իրանում: Նա կորոնավիրուսի զոհ դարձած...
Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը կենտրոնական...
Իրանում ևս չորս պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով
Իրանում ևս չորս պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է eadaily.com կայքը` հղում տալ...