ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ու ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ ՀԱՊԿ-ը մեր երկրի անվտանգության համակարգի կարեւորագույն տարրերից է, եւ Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում: Ըստ նրա` ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության եւ խաղաղության պահպանմանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է նախորդ տարի Երեւանում ՀԱՊԿ Խորհրդի եւ ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստերի անցկացումը: Նա նշել է, որ Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն աշխատում է ՀԱՊԿ ԽՎ-ում՝ իր ջանքերն ուղղելով փոխհարաբերությունների կատարելագործմանը:
Ստանիսլավ Զասը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովում հյուրընկալվելու եւ շնորհավորանքների համար եւ փոխգործակցության պատրաստակամություն հայտնել: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...