Սոչիում ծովում երկու դեռահաս է կորել. որոնողական աշխատանքներին մասնակցում են 200 մարդ
Սոչիում ավելի քան 200 մարդ, այդ թվում նաև տեղի բնակիչ կամավորները, փնտրում են ծովում կորած երկու երեխաներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԻՆ-ին։
Նախնական տվյալներով ՝ երեքշաբթի` փետրվարի 25–ի երեկոյան, 13-15 տարեկան երկու դեռահաս փորձել են անցնել Լազարևսկի ավանում գտնվող Փսեզուապսե գետը, սակայն ջրի հոսքը նրանց քշել է դեպի ծով:
«Այս պահին տեղում աշխատում են ավելի քան 200 մարդ, այդ թվում ՝ Ռուսաստանի ԱԻՆ, Սոչիի ՊՆ փրկարարները, ոստիկանության աշխատակիցները, տեղի կամավորները: Բացի այդ, տեղում աշխատում են նաև հոգեբանները», - ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ առափնյա մասում երեխաների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր, իսկ լուսաբացին մոտորանավակ է դուրս բերվել բաց ծով, վերևից որոնման աշխատանքներին միացել է նաև K-32 ուղղաթիռը ՝ երեք փրկարարներով:
Իրավիճակը գտնվում է Ռուսաստանի ԱԻՆ հատուկ հսկողության ներքո։
Նմանատիպ հոդվածներ
Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին
Վիետնամում նոր տեսակի կորոնավիրուսով հոսպիտալացված բոլոր` 16 անձինք դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է VN...
Վրաստանը կորոնավիրուսի պատճառով անցնում է համաճարակային պատրաստվածության
Վրաստանում կորոնավիրուսի ներթափանցման ռիսկի աճի հետևանքով երկրի առողջապահության նախարարությունը անցում է համաճարակային պ...
Կորոնավիրուսի պատճառով Մոսկվայում սկսվել է վայրի կենդանիների որս
Մոսկվայի «Ռոսպոտրեբնադզորի» մոսկովյան դեպարտամենտի ղեկավար Ելենա Անդրեևան ասել է, որ Մոսկվայում իրականացվում է կրծողների...
Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝Փետրվարի 27-29-ը, մարտի 2-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին շրջանների զգա...