Քայլարշավ, բողոքի ցույց. Լոս Անջելեսի հայ համայնքը կոգեկոչի Ցեղասպանության 105-րդ տարելիցը
Լոս Անջելեսի հայ համայնքը միասնաբար ապրիլի 24-ին ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը՝ իրականացնելով հիշատակի մի շարք միջոցառումներ:
«Ասպարեզ»-ի հաղորդմամբ՝ միջոցառումներին մասնակից կազմակերպությունները մեկտեղելով ջանքերը կազմակերպելու են սրբադասված նահատակների հիշատակման արարողություն՝ պահանջելով արդարություն և հատուցում:
Մասնակցում են՝ Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միացյալ մարմինը (UACLA), Միացյալ հայ երիտասարդները (UYA) և Հայոց Ցեղասպանության հանձնաժողովը (AGC), որի մեջ մտնում են Հայ Առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիները, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, Ռամկավար ազատական կուսակցությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, Հայ երիտասարդաց դաշնակցությունը, Ամերիկայի արևմտյան շրջանի Հայ դատի Հանձնախումբը, Ամերիկայի հայկական համագումարը, Հայ Ամերիկյան խորհուրդը, Հայ իրավաբանների միությունը, Պոլսահայ միությունը, Հայ օգնության միությունը, ՀՄԸՄ-ն և այլ կազմակերպություններ:
Միջոցառումների ծրագրով նախատեսվում է ուխտագնացություն դեպի Մոնթեբելլոյի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, որտեղ կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղիկներ կխոնարհեն հուշարձանի մոտ:
Այնուհետև նախատեսված է արդարության քայլարշավ, որը կսկսվի Հոլիվուդի Փոքր Հայաստան թաղամասից և կշարունակվի դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հրապարակը: Կեսօրին նախատեսված է օրվա եզրափակիչ միջոցառումը, այն է ՝ միացյալ բողոքի ցույց Թուրքիայի հյուպատոսության առջև: Համայնքը կրկին իր ձայնը կբարձրացնի և կպահանջի արդարություն ու փոխհատուցում:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...
«Աստղիկ» ԲԿ-ում թոքաբորբից մահացածն ՀՀ քաղաքացի է․ ԲԿ-ի տնօրեն
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական կենտրոնի...