«Փաստ». Էջմիածնի քաղաքապետարանը մտադիր է գնել 5 հատ ոսկե մատանի՝ ադամանդե քարերով
«Փաստ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարության գնումների համակարգում Էջմիածնի քաղաքապետարանը ներկայացրել է 2020 թվականի իր գնումների պլանը, որն, ի դեպ, ներկայացման առաջին օրվանից ի վեր փոփոխվել է արդեն չորրորդ անգամ։ Գնման պլանում մանրամասնորեն նշված է, թե քաղաքապետարանն ինչ ապրանքներ եւ ծառայություններ է մտադիր ձեռք բերել այս տարի։
Ցանկից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանը կգնի գրասենյակային եւ տնտեսական իրեր, օդորակիչներ, որոշակի գումար է նախատեսված մեքենաների նորոգման, ավտոպահեստամասերի գնման, էլեկտրաէներգիայի, բնական գազի, ջրամատակարարման, ֆիքսված եւ բջջային հեռախոսակապի, ինտերնետի եւ փոստային ծառայությունների համար։
Քաղաքապետարանը 19 մլն 115 հազար դրամ մտադիր է ծախսել համաքաղաքային միջոցառումների անցկացման, կես միլիոն դրամ՝ ծաղկեպսակների եւ ծաղիկների ձեռքբերման նպատակով։
Շատ ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերումը միտված է քաղաքապետարանի բնականոն գործունեության ապահովմանը։ Սա որեւէ մեկը չի վիճարկում, այլ հարց է, որ մշտապես հարցեր է առաջացնում գնման գործընթացների ժամանակ մրցույթների կազմակերպումը, խոսքն, ի դեպ, բոլոր ոլորտների գերատեսչությունների մասին է։
Գյուղապետարանների եւ քաղաքապետարանների գնումների ցանկերում «Փաստի» ուշադրությունից չեն վրիպում այն ապրանքները, որոնք առաջին հայացքից վստահաբար անմիջական կապ չունեն գերատեսչության աշխատանքի հետ։ Եվ այսպես՝ Էջմիածնի քաղաքապետարանը 2020 թվականին մտադիր է ձեռք բերել 5 հատ ոսկե մատանի՝ ադամանդե քարերով։ Ի դեպ, նշենք, որ մատանիների գնման «անհրաժեշտությունն» առաջացել է գնումների պլանում կատարված չորրորդ փոփոխության ժամանակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...
«Աստղիկ» ԲԿ-ում թոքաբորբից մահացածն ՀՀ քաղաքացի է․ ԲԿ-ի տնօրեն
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական կենտրոնի...