ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի իրական սեփականատերերի բացահայտման օրինագիծը հանձնաժողովում հավանության արժանացավ
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է էներգետիկայի բնագավառում արտադրություն իրականացնողների իրական բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվությունը դարձնել թափանցիկ՝ ըստ էության բացահայտելով իրական սեփականատերերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Արտակ Մանուկյանը։
Նախագծով առաջարկվում է էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնողների ( որի մեջ մտնում են ՀԷԿ-երը, ՋԷԿ-երը) բաժնետերերի մասով տեղեկատվությունը դարձնել թափանցիկ: Մանուկյանը շեշտեց, որ առաջարկը նույն տրամաբանության շրջանակում է, որով ԱԺ-ն արդեն ընդունել էր ընդերք օգտագործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման վերաբերյալ օրինագիծը: Պատգամավորը նշեց՝ շեշտը դնում են հանրային ռեսուրսների նկատմամբ թափանցիկության, հաշվետվողականության վրա:
Առաջարկվող նախագծի ընդունման դեպքում էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնող ընկերություններում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները կդառնան թափանցիկ, կլինի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կառավարության առաջարկությամբ նախագծում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը նշեց, որ նախարարությունը բովանդակային առումով կողմ է նախաձեռնությանը, սակայն դիրքորոշում է հայտնել, որ այս փուլում նպատակահարմար չէ ընդունել այդ նախագիծը՝ հաշվի առնելով Արդարադատության նախարարության գործընկերների կարծիքը: «Մենք այս ընթացքում քննարկումներ ենք ունեցել: Եվ բովանդակային առումով որևէ դիտողություն չունենք, եղել են տեխնիկական դիտողություններ, որոնք ամբողջությամբ ընդունվել են»,-ասաց Վարդանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...
«Աստղիկ» ԲԿ-ում թոքաբորբից մահացածն ՀՀ քաղաքացի է․ ԲԿ-ի տնօրեն
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական կենտրոնի...