Հասարակություն

ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պարապմունքներ

ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պարապմունքներ
Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ղեկավարությամբ, անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային…

Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ղեկավարությամբ, անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:

 

Վաղ առավոտյան հայտարարվել է ուսումնական տագնապ, անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Ստանալով համապատասխան ազդանշանը` կենտրոնական ապարատի զինծառայողներն ու քաղաքացիական ծառայողները սահմանված կարգով և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր:

 

Մարզումների նպատակն էր զորամիավորումների, զորամասերի, կառավարման մարմինների և աշխատանքային խմբերի գործնական հմտությունների զարգացումը, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում նպատակային որոշումներ կայացնելու ունակությունների կատարելագործումն ու փոխգործակցության ամրապնդումը:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250