Քուվեյթում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 դեպք
«KUNA» գործակալությունը, հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, հայտնում է, որ Քուվեյթում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին 3 դեպքը։ Վարակվածները ժամանել էին Իրանի Մեշհեդ քաղաքից, որտեղ ավելի վաղ գրանցվել է կորոնավիրուսի բռնկում:
Քուվեյթցի բժիշկների տվյալների համաձայն՝ վարակվածներից մեկը Քուվեյթի 53-ամյա քաղաքացի է, երկրորդը՝ Սաուդյան Արաբիայի 61-ամյա քաղաքացի, երրորդ հիվանդի քաղաքացիությունը, որը 21 տարեկան է, դեռ պարզված չէ:
Նշնենք, որ կարանավիրուսից Չինաստանում արդեն մահացել է 2627 մարդ, վարակվածների թիվը 79 729 է, ծայրահեղ ծանր վիճակում են շարունակում մնալ 11 568-ը։
Նմանատիպ հոդվածներ
Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին
Վիետնամում նոր տեսակի կորոնավիրուսով հոսպիտալացված բոլոր` 16 անձինք դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է VN...
Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան. կան հոսպիտալացվածներ
Ադրբեջանում 2 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով: Նրանցից մեկն Իրանի քաղաքացի է: Այս մասին ասվել է Ադրբեջանի առ...
Գերմանիայում մեքենան վրաերթի է ենթարկել շքերթը դիտող հանդիսատեսին. կան տուժածներ
Գերմանիայի Ֆոլկմարզեն քաղաքում ավտոմեքենան մխրճվել է շքերթը դիտող ամբոխի մեջ: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 1...
Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնե...