Մեկը կարա՞ ասի՝ ինչ կապ ունի հանրաքվեն սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց կյանքի հետ. Էդմոն Մարուքյան
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր՝ փետրվարի 9-ին, ներկայացնում են իրենց օրենսդրական գործունեության տարեկան հաշվետվություն։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ 2019 թվականի ընթացքում իրենք ներկայացրել են 66 օրենսդրական նախագծեր, որոնցից ընդունվել է 15-ը, մնացածը մերժվել են։
Մարուքյանն ասաց, որ վերջին հարցումների տվյալներով՝ Լուսավոր Հայաստանը ճանաչվել է ամենաշատ մարզային խնդիրները բարձրացնող կուսակցություն։
Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում ապրող մարդիկ կյանքի որակ չունեն։ «Մեր երկիրն անդադար այնպիսի օրակարգերի մեջ է, որը կապ չունի այս մարդկանց կյանքի հետ։ Մեկը կարա՞ ասի՝ ինչ կապ ունի հանրաքվեն այս մարդկանց կյանքի հետ։ Պետությունն այս հարցերը հասցեագրո՞ւմ է»,-նշեց նա։
«Ես, որ անկախ պատգամավոր էի, 5 տարի պայքարում էի, ասում էի՝ ժողովուրդ ջան, Երևանին շատ եք փող տալիս, կյանքի որակն այստեղ շատ բարձր է, եկեք այս փողից մի քիչ տանք մարզերին, կյանքի որակն այնտեղ բարձրացնենք, դրա արդյունքում մարդիկ իրենց գյուղերը չեն լքի, որովհետև ռազմավարական անվտանգության հարց է մարդկանց գյուղերում պահելը, պետությունը դրա մասին պետք է մտածի։ Գյուղերում մեկը ուզում է գնա բժշկի, գալիս է Երևան, ուզում է լավ կրթություն ստանա, գալիս է Երևան, ուզում է ժամանցի գա, էլի գալիս է Երևան, այսինքն կյանքի որակի հետ կապված ծառայություններ գյուղում մարդը չի ստանում, իր եղած երկու կոպեկն էլ բերում այստեղ է ծախսում։ Հետո ասում են՝ հա, փողերը ստեղ ենք հավաքել, դրա համար պետք է հետ տանք։ Որ ասում են՝ մարդը չի աշխատում, պետք է աշխատի և աշխատանքը նրան հանի աղքատությունից, հիմա էս մարդկանց հողների վրա կրակում են, ինքն ուզում է աշխատի, հիմա ոնց պետք է աշխատի։ Պետությունը հիմա պետք է աջակցի այս մարդկանց, որ իրենց շարունակեն այդտեղ ապրել, որ զինվորը կրակի, իմանա, որ էս մարդիկ իր հետևում ապրում են, ոչ 10 տուն ա, այլ 100, հազար տուն»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...