Պուտինը կհամաձայնի՞ «դարի գործարքին». Նեթանյահուն Մոսկվայում է

Քիչ առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ից ժամանեց  Մոսկվա: Նա Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Մերձավոր Արևելքի կարգավորման ծրագիրը, որը երեկ ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` անվանելով «դարի գործարք»: Ռուսաստանի ԱԳՆ-ն արդեն տվել է պարզաբնում` ըստ որի առանց Պաղեստինի համաձայնության որևէ գործարք չի կատարվի: Սակայն  Նեթանյահուին ունի այլ նպատակ: 

 

Պուտինը և  Նեթանյահուին դեռ անցած տարի Երուսաղեմում հանդիպել էին հոլոքոստին զոհ գնացած անձանց հիշատակի  օրվա համար կազմակերպված միջոցառմանը: Այս մասին գրում է РИА Новости-ին:  Նեթանյահուն կարծում է, որ Մոսկվայի դիրքորոշումը կարող է ազդել Վաշինգտոնի և Թել Ավիվի խաղաղարար նախաձեռնությունների իրականացման ընկալման վրա:  Նեթանյահուն կարծում է, որ  Ռուսաստանի դիրքորոշումը և կարծիքը մշտապես առաջատար է եղել արաբական աշխարհում և այդ դիրքորոշմանը կարող են հետևել նաև պաղենստանցիները: 

 

Այնուամենայնիվ, Կրեմլը դեռևս շատ զուսպ է արձագանքել Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացրած գործարքին: Նեթանյահուի այս կարծքին արձագանքել է  արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը և հայտնել, որ դեռ վաղ է որևէ եզրակացություն անել և տալ կոնկրետ դիրքորոշում: 

 

«Մենք կարծում ենք, որ առաջնահերթ է բանակցություններ վարել պաղեստանցիների հետ և ձգտել փոխզիջումների: Մենք չգիտենք թե կոնկրետ ինչ դիրքորոշում ունի Վաշինգնտոնը երկկողմ հակամարտությությունների կարգավորման հարցում»,-ասել է Բոգդանովը: 

 

Հիշեցնենք, որ երեկ Միացյալ Նահանգների նախագահը Իսրայելի վարչապետի ներկայությամբ հայտարարել էր պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման իր ծրագրի մասին՝ նշելով, թե այն «տարբերվում է հակամարտության կարգավորման շուրջ նախկին բոլոր առաջարկներից»։ Թրամփի պլանի հիմքում երկու պետության գաղափարն է: Թրամփի ծրագրի համաձայն՝ Պաղեստինի մայրաքաղաքը պետք է լինի Արևելյան Երուսաղեմում, սակայն միևնույն ժամանակ Թրամփն ասում է, թե Երուսաղեմը պետք է մնա Իսրայելի «անբաժանելի» մայրաքաղաքը, այսինքն՝ առաջարկում է պաղեստինցներին և հրեաներին նույն մայրաքաղաքն ունենալ։

 

ԱՄՆ նախագահը պաղեստինցիներին խոստանում է տարածքի կրկնապատկում, բայց միևնույն ժամանակ Իսրայելին է թողնում մեծ բնակավայրեր Հորդանան գետի արևմտյան ափին: Պաղեստինի կողմից Իսրայելը ճանաչելու դիմաց Իսրայելը խոստանում է 4 տարի նոր բնակավայրեր չկառուցել, իսկ Թրամփը` մեծ ներդրումներ՝ շուրջ 50 միլիարդ դոլարի:

 

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը Թրամփի այս ծրագրին արդեն բացասական է արձագանքել՝ ասելով, թե «Երուսաղեմը չի վաճառվում», իսկ Թրամփի և Նեթանյահուի գործարքը պետք է գնա «պատմության աղբարկղը»: Աբբասը շեշտել է, որ պաղեստինցիները պատրաստ են բանակցությունների, բայց ոչ ԱՄՆ-ի հետ և ոչ Թրամփի ծրագրի շուրջ:

Քաղաքականություն