«Ժամանակ». Մսի գինը 500-700 դրամով կարող է թանկանալ
«Ժամանակ» թերթը գրում է.
Կառավարությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Փոփոխության ընդունման դեպքում տեղական մսի վրա կկիրառվի ավելացված արժեքի հարկի 7-տոկոսանոց դրույքաչափ:
Սա ներկայացվում է որպես դրույքաչափի իջեցում, որովհետև սուպերմարկետներում վաճառվող մսի նկատմամբ կիրառվում է 20 տոկոսանոց դրույքաչափ: Սակայն իրականությունն այն է, որ ամբողջ Հայաստանում միսը չի հարկվել ԱԱՀ-ով, և այս փոփոխությունից հետո մսի մանրածախ գինը կարող է ավելանալ 500-700 դրամով: Սրա մեջ մտնում են ինչպես ԱԱՀ-ն, այնպես էլ սպանդանոցային ծախսերը:
Այսպիսով, միսը կդառնա անհասանելի շքեղություն բնակչության ավելի մեծ զանգվածների համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Ryanair-ի առաջին օդանավը Երևանում դիմավորեցին ջրաշիթերով
Ինչպես արդեն հայտնել էինք, Ryanair-ի առաջին օդանավը Միլանից Երևան քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Ե...
Սեւ ծովից թույլ արտահայտված ցիկլոն կթափանցի ՀՀ. Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն. Գագիկ Սուրենյան
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջ...
Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,...