Հասարակություն

ՌԴ նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը մոր կողմից հայկական արմատներ ունի

WRed
ՌԴ նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը մոր կողմից հայկական արմատներ ունի

ՌԴ նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի մասին կենսագրական տվյալներում նշվում է, որ վերջինս մոր կողմից արմատներով հայ է: Ծնվել է 1966 թվականին Մոսկվայում: Ռուսական Woman.ru կայքի տվյալներով ՌԴ նորանշանակ վարչապետի արմատները Մեղրաձոր գյուղից են: Կայքը անգամ նշել է գյուղի հին անվանումը` Թայչարուխ: 

 

Մեղրաձորը շատ հին բնակավայր է: Այն Թեժառույք կոչվել է անտիկ ժամանակներից մինչև 17-րդ դարի սկիզբը՝ Մարմարիկ-Մեղրաձոր արագահոս գետերի դելտայում գտնվելու համար։ Այսինքն, գյուղի հին անունը կարելի է ստուգաբանել որպես «Թեժ առու»: 

 

Իսկ ահա Թայչարուխ կոչվել է 17-րդ դարի կեսերից մինչև 1946թ։ Պարսից Աիրգունա խանը մի քանի արշավանք է կատարել և տեղի մահմեդական  բնակչությանը բռնի կերպով բնակեցրել մի քանի համայնքներում, այդ թվում՝ Թեժառույքում: 

 

Այստեղ հաստատվել են թուրք կարակալպակներ, որոնք էլ նոր բնակավայրին տվել են իրենց հնչմամբ Թայչարուխ անունը՝ «Թայ»՝ զույգ և «Չայ»՝ գետ բառերի բարդացումից, որ նշանակում է զույգ գետերի արանքում գտնվող բնակավայր։


Արդեն Մեղրաձոր անունով գյուղը հիմնադրվել է 1830 թվականին և հայերով կրկին վերաբնակեցվել նույն թվականի մայիսին: 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250