Քիմ Քարդաշյանի քրոջ գրառումը սոցցանցում բարկացրել է թուրքերին
Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քորթնի Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է հայկական ավանդական քաղցրավենիքներից մեկը հանդիսացող փախլավայի լուսանկար և կատարել հետևյալ գրառումը. «Տնական հայկական փախլավա»։
Այս գրառումը խիստ զայրացրել է թուրք օգտատերերին։ Նրանք տարբեր մեկնաբանություններ են գրել լուսանկարի տակ։ Ահա մեկնաբանություններից մի քանիսը.
«Փախլավան մեր կարմիր գիծն է. Չափդ մի անցիր»
«Փախլավան մերն է, մերն է մնալու»
«Փախլավան թուրքերինն է, չափդ ճանաչիր» և այլն։

Քարդաշյան քույրերը, ինչպես հայտնի է, հաճախ են հարուցում թուրք օգտատերերի զայրույթը համացանցում, գրում է ermenihaber-ը։ Հատկապես ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը ցուցաբերած աջակցությունից հետո Քարդաշյան քույրերը հաճախ են թիրախավորվում թուրքերի կողմից և «փախլավան» էլ հերթական առիթն էր իրենց ոխն արտահայտելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Ryanair-ի առաջին օդանավը Երևանում դիմավորեցին ջրաշիթերով
Ինչպես արդեն հայտնել էինք, Ryanair-ի առաջին օդանավը Միլանից Երևան քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Ե...
Սեւ ծովից թույլ արտահայտված ցիկլոն կթափանցի ՀՀ. Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն. Գագիկ Սուրենյան
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջ...
Հայաստանում գրիպի Ա H1N1 ենթատեսակից մարդ է մահացել
Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացու...