«Ավելի լավ է՝ շենքի բակում պալատկա խփեմ, քնեմ»․ ահազանգում են Վանաձորի հանրակացարանի բնակիչները
Վանաձորի Ուսանողական 14 հասցեի հանրակացարանում հունվարի 10-ին բռնկված հրդեհի մարման ժամանակ փրկարարների կողմից օգտագործված ջուրը բավական մեծ վնաս է հասցրել հանրակացարանին։
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։
«Բնակիչները լուրջ դժգոհություն ունեն, քանի որ այդ հետևանքները չեն վերացվել և թողնվել են բախտի քմահաճույքին»,-ասաց նա։
Բնակիչներից մեկը, մանավորապես, նշեց․ «Հրդեհն ուղղակի իմպուլս եղավ, որ հասկանանք՝ էլ այստեղ հնարավոր չէ բնակվել, որովհետև ընտանիքները մեծանում են, երեխաները մեծանում են, շնչելու օդը մեկ ընտանիքի կտրվածքով չի բավականացնում։ Իմ օրինակով ասեմ՝ տղաս ծառայում է, 4 հոգով ապրում ենք 23 քառակուսի տարածքում, 4 հոգու համար 4 մահճակալ պետք է տեղադրվի, բայց դրա հնարավորությունը չկա»։
Բնակիչները հայտնեցին՝ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցը եկել է, գրանցել է իրենց խնդիրը, բայց չգիտեն՝ ինչ լուծում կտրվի, այրված գույքի մասով էլ հայտնի չէ՝ փոխհատուցում կտրվի, թե ոչ։
Բնակիչներից մեկն էլ դժգոհեց, որ լուրջ մտահոգություն ունի շենքի սեյսմիկ անվտանգության հետ կապված․ «Ես ավելի լավ է՝ այստեղ շենքի բակում պալատկա խփեմ, քնեմ, երեխեքիս համար հանգիստ լինեմ, քան շենքում։ Ես հասկանում եմ, որ այսքան ընտանիքին բնակարան չեն կարող հատկացնել, բայց թող մի ծրագիր անեն, որ մենք վճարենք, բնակարանը դառնա մերը»։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Սեւ ծովից թույլ արտահայտված ցիկլոն կթափանցի ՀՀ. Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն. Գագիկ Սուրենյան
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջ...
Հայաստանում գրիպի Ա H1N1 ենթատեսակից մարդ է մահացել
Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացու...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգ. «Sms». Տուգանք. Ի՞նչ է կատարվում, երբ վարելիս զբաղվում ես հեռախոսով
2019-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 26-ը Հայաստանում հաշվառվել է 4715 ՃՏՊ, զոհվել՝ 335, վիրավորվել 6678 մարդ։ Վթարների...