Արգելվելու է ճայթուկների և պայթուցիկների վաճառքը. Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախարարությունն օրենքի նախագիծ է մշակել, ըստ որի` այսուհետ արգելվելու է ճայթուկների վաճառքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը։
Նախարարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում։
Նրա խոսքով` ճայթուկ ասելով` հաշվի են առնվելու այն բոլոր պայթուցիկները, որոնք թելային գլանակ ունեն և որոնց ծայրին այրման համար հատուկ քսուկ կա։ Եթե օրենքի ընդունումից հետո որևէ խանութ ճայթուկ վաճառի` կպարտավորվի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով տուգանք վճարել։
Բացի այդ, ըստ Մկրտումյանի, տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունները կիրականացվեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվերի հիման վրա։ Մասնագետը հայտնեց` ազատ վաճառքում կլինեն միայն կենցաղային նշանակության հրավառությունները, որոնց հետ վարվելը չի պահանջում հատուկ գիտելիքներ։ Պարզ ասած`դրանք ձեռքի մեջ պայթելու «հնարավորություն չունեն»։
Առողջապահության նախարարության մշակած օրենքի նախագիծն այժմ հանրային քննարկման է դրված։ Այն նաև ուղարկել են պատկան մարմիններին` կարծիք ստանալու համար։ Նախատեսվում է, որ մինչև 2020թ.–ի տարեվերջ օրենքն ընդունված կլինի։
Հիշեցնենք, որ տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել պայթուցիկներից և հրավառություններից տուժած 95 անձ, որոնցից 40–ն անչափահաս են եղել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Սեւ ծովից թույլ արտահայտված ցիկլոն կթափանցի ՀՀ. Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն. Գագիկ Սուրենյան
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջ...
Հայաստանում գրիպի Ա H1N1 ենթատեսակից մարդ է մահացել
Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացու...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...