Ռուսաստանցի միլիարդատերերը վերջին չորս տարում հարստության ռեկորդային աճ են արձանագրել
2019 թվականին 23 ամենահարուստ ռուսաստանցիների միագումար կարողությունն աճել Է վերջին չորս տարվա ընթացքում առավելագույն տեմպերով՝ 52,9 միլիարդ դոլարով: Այս մասին գրում Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Bloomberg Billionaires Index (BBI) ինդեքսի տվյալները:
Ինդեքսը հաշվարկվում Է այն ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, որոնցում միլիարդատերերը բաժիններ ունեն: Ընդամենը BBI-ի վարկանիշը ներառում Է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց, ռուսաստանցիներից ներկայում դրա մեջ Է մտնում 23 մարդ:
Վարկանիշում առաջին տեղը կրկին զբաղեցրել Է «Նորնիկելի» հիմական սեփականատերերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը, որի կարողությունը 2019 թվականին ավելացել Է 8,5 միլիարդ դոլարով՝ մինչեւ 28,2 միլարդ դոլար: Երկրորդ տեղն զբաղեցնում Է «Նովատեկի» համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը, նրա հարստությունն ավելացել Է 5,2 միլիարդ դոլարով եւ հասել 24,6 միլիարդ դոլարի: Երրորդ տեղում Է «Լուկօյլի» համասեփականատեր Վագիթ Ալեքփերովը, նրա կապիտալն աճել Է 6,22 միլիարդով՝ մինչեւ 22,3 մլրդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Արցախում հիվանդության հետևանքով զինվոր է մահացել
Հունվարի 1-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներից մեկում հիվանդության հե...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...