ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կոտրել են «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի մեքենայի ապակիները
Այսօր Երևանում կոտրել են «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի մեքենայի ապակիները: Այս մասին տեղեկացնում է ինքը Չախալյանը ֆեյսբուքյան էջում տեղադրելով լուսանկարները:
«Սա արդեն չափ ու սահմանի, ավելի ճիշտ ռուբիկոնն անցնել է: Իրավապահ մարմինները եթե այս անգամ էլ անգործ մնացին, ապա ստիպված ենք լինելու մենք ինքներս միջոցներ ձեռնարկել... Բացարձակապես անընդունելի է այս ձևը: Ես վստահ չեմ՝ քաղաքական է եղել, թե ուղղակի, չնայած ոչ մեկի հետ կոնֆլիկտային վիճակ չկա, անձնական վիճակ չկա: Չեմ շտապում կապել մեր գործունեության հետ, բայց Աստված ոչ անի, որ սա կապված լինի մեր գործունեության հետ»,-ասել է նա՝ իրավապահներին կոչ անելով անհապաղ պարզել պատահածը։
Վահագն Չախալյանի նախաձեռնությունը արդեն ամիսներ շարունակ Երևանում և մարզերում ստորագրահավաք է անցկացնում ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի:
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Արցախում հիվանդության հետևանքով զինվոր է մահացել
Հունվարի 1-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներից մեկում հիվանդության հե...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...