Բուդը արեք, ես հո չեմ ասում՝ մի արեք. վարչապետը հանդիպում է Կոթի բնակիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր շրջայց է կատարաում Տավուշի մարզում:
Կոթի համայնքում բնակիցներին ողջունելու ժամանակ. նրանցից մեկը վարչապետին ասաց, որ ֆինանսապես շատ վատ վիճակում է և Փաշինյանի հորդորները նրան չեն օգնում:
«20 տարի է 22 տոկոսով վարկ եմ մուծում, հիվանդ մարդ եմ, ասում եք՝ 2 կովը սարքի 4, ես 2 կովից մեկը ծախում եմ, որ տոկոս մուծեմ: Ուզում եմ, որ մեզ էլ անտոկոս վարկ տրամադրեն։ Տոկոսը շատ է, գոնե հաշվի առնեն սահմանամերձ գյուղ է։ Արդեն մեղկ ենք, 20 տարի է՝ նույն վիճակում ենք»,- ասաց բնակիչը։
Վարչապետն էլ ասաց, որ դա 2 մասնավորի միջեւ տեղի ունեցող հարց է, այնուամենայնիվ խոստացավ ճշտել, թե ինչ խնդիր է. «Դա վարկային պատմությունից է կախված, ես չեմ կարող ասել։ Մի բան ուրեմն էն չի, թե չէ իրենք են խնդրում, մարդ ման գալիս»։
Մեկ այլ բնակիչ էլ հայտարարեց, որ այս տարի խոզի բուդ չի դնելու սեղանին՝ հետևելով վարչապետի հորդորին:
Ի պատասխան այս հայտարարությանը՝ վարչապետը ասաց. «Բուդն էնքան արեք, որ սպառվի, հետո չտանեք՝ թափեք: Բուդը արեք, ես հո չեմ ասում՝ մի արեք։ Ասում եմ՝ էնքան անենք, որ սպառվի, հետո չտանենք թափենք։ Ցանկացած ուտելիք ունի իր ժամկետը, սխալ ենք անում, ամսի 31-ին եփում ենք, մի ամիս ուտում ենք, հետո էլ ասում ենք՝ Կոթիում բժիշկ կա՞»։
Նշենք, որ վարչապետին ուղեկցում են ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, եւ վարչապետի տիկինը` Աննա Հակոբյանը:
Նշենք, որ նրանք այսօր եղել են նաեւ Կողբ, Բաղանիս համայնքներում:
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Արցախում հիվանդության հետևանքով զինվոր է մահացել
Հունվարի 1-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներից մեկում հիվանդության հե...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...