Երևանցիների պես համբերատար և համախմբված ժողովուրդ աշխարհում ման գաք, չեք գտնի. Մարության
Այս տարի մենք մեր անելիքները հասցրել ենք, դեռ ավելին ենք արել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, գրում է news.am-ը:
«Ճիշտն ասած, օրինակ աղբահանության հարցը այսքան արագ եւ հիմնովին լուծումը մեկ տարվա ընթացքում լավ արդյունք է: Եթե հետաքրքրվեք զարգացած երկրների քաղաքներում, որոնք մեկ մլն-ից ավելի բնակչություն ունեն, այսպիսի խնդիրների լուծումը տարիներ է տեւում, որ հիմնովին լուծվեն: Սա ես միայն չեմ վերագրում քաղաքապետարանի աշխատակազմին, ես սա վերագրում եմ բոլորին, երեւանցիներին:
Որովհետեւ երեւանցիների պես համբերատար եւ համախմբված ժողովուրդ աշխարհում ման գաք, չեք գտնի: Ամբողջ աշխարհում մարդիկ ուրիշ ձեւով կարձագանքեին այս ամենին, բայց երեւանցիները համբերատար սպասեցին եւ ոչ միայն սպասեցին, այլ ամեն օր օգնեցին, որ այս խնդիրը լուծենք: Ես շատ շնորհակալ եմ դրա համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց
Քիչ առաջ Յոյանի անվան արյունաբանական կենտրոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց։ &nb...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...