Կրակոցներ Տավուշի մարզում. վիրավոր կա
Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզոմ: Ժամը 21:30-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Տեղեկությունը հաղորդում է shamshyan.com-ը, Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ Ա. Ղալեչյանին հրազենային վնասվածքները պատճառել է Ա. Բալինյանը, ով այնուհետև դեպքի վայրից Range Rover մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի: Գ. Շամշյանը հայտնում է, որ վիրավոր Ա. Ղալեչյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, այս պահին էլ նա մեկ այլ քրեական գործով որպես կասկածյալ է անցնում: Անցյալ տարի «Դիլիջան ազգային պարկ»-ի հարևանությամբ իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ էր արձակել Արագած Թամրազյանի վրա: Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով նա հայտնաբերվել ու կալանավորվել էր, սակայն Տավուշի մարզի դատավոր Սամվել Մարդանյանը ոչ ավել, ոչ պակաս՝ գրավի դիմաց նրան ազատ էր արձակել, որից հետո Տավուշի մարզի դատախազությունն ու քննչական վարչությունը քրեական գործերով վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել և վերաքննիչ դատարանը բավարարել էր միջնորդությունը ու Ա. Ղալեչյանը կալանավորվել էր: Իսկ դրանից հետո, այս անգամ՝ Տավուշի մարզի Շամշադինի նստավայրի դատավոր Զոյա Զաքինյանը գրավի դիմաց դարձյալ ազատ է արձակում առանձնապես ծանր հանցագործության համար քրեական գործերով վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանավորված Ա. Ղալեչյանին:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...