«Հրապարակ»․ Եթե Թումանյանի քառյակներից 4 տող չի կարող մտաբերել, նա ոչ մի բանի ընդունակ չէ. պատգամավորը՝ նախարարի մասին
«Հրապարակ» թերթը գրում է․ «Գևորգ Պետրոսյանին հարցրինք՝ ԲՀԿ-ն վերջին շրջանում ակտիվացել է, բայց ԿԳՄՍ նախարարի դեմ դիրքորոշում չի հայտնում, ակցիաներին չի մասնակցում։ Ինչո՞ւ։ «Էդ մարդը՝ էդ պաշտոնում, ինքն իր դեմ ակցիա է. հիմա մենք ինչո՞ւ մասնակցենք մի գործընթացի, որն իր սեփական ձեռքերով է անում, և հետո` էնպես չէ, որ չենք անում. ՖԲ-ում ինքս, գուցե մի քիչ կոպիտ, բայց հայտնել եմ իմ տեսակետը, որ նա անելիք չունի այդ նախարարությունում։ Եթե մեկը Հովհաննես Թումանյանի քառյակներից չի կարող չորս տող մտաբերել, ապա նա ոչ մի բանի ընդունակ չէ և ոչինչ չի կարող «մտաբերել»»:
Ասում են` ԲՀԿ-ն աչք ունի Երևանի քաղաքապետի աթոռի վրա։ «Չկա նման բան՝ երբեք, պարզապես, Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն, Հայաստանը սոցիալական պետություն է, ու այն ջանքերը, որ պետք է իրականացնի պետությունը ժողովրդի կյանքը բարելավելու համար, չի արվում, ամբողջովին անգործության մեջ է, ու թե կա մի մարդ, ում անձնական հեղինակությամբ կարող են իրենք Հայաստանի տնտեսությունը զարգացնել, էդ մարդը Գագիկ Ծառուկյանն է, որը հայտարարել է, որ ոչ մի պաշտոնի չի հավակնում, էն պաշտոնն էլ, որ զբաղեցնում է, նրա համար է, որ ի կատար ածի ժողովրդին տված խոստումները»։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...