Վարդենիսում կինը դանակահարել է ամուսնուն
«Հրապարակ»-ը գրում է․ «Տեղեկություններ ենք ստացել, որ օրերս Վարդենիս քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ կինը դանակահարել է ամուսնուն։ Նույն այդ տեղեկություններով՝ ամուսիններն այդքան էլ հաշտ չեն եղել, վիճաբանություն է ծագել կենցաղային հողի վրա, ինչի պատճառով կինը դանակահարել է ամուսնուն»։
Ոստիկանությունից լրատվականին հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին․ «Ժամը 20։50-ին հաղորդում է ստացվել Վարդենիսի բաժին, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1989 թվականին ծնված բնակիչ, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է 19։15-ի սահմաններում իրենց տանը՝ կնոջ հետ կատակելիս։ Վերջինս ձեռքին եղած դանակով պատահաբար որովայնը վնասել է։ Կինը ներկայացել է, հանցագործության գործիք հանդիսացող դանակը ներկայացրել է»։
Քքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...