«Կամք»-ի անդամները 2 աղջկա բռնության են ենթարկել ԱԺ-ի դիմաց
«Կամք» քաղաքացիական-հասարակական նախաձեռնության երեք անդամներ Ազգային ժողովի մոտ երեկ հայհոյել ու քաշքշել են անցորդ երկու աղջիկների, նրանցից մեկին հասցրել մարմնական վնասվածքներ:
Տուժածներից Սիրանուշ Մանուչարյանը Հայկական Ժամանակի հետ զրույցում պատմել է, որ ընկերուհու հետ Բաղրամյան պողոտայով անցնելիս են եղել, երբ «Ստամբուլյան» կոնվենցիայի դեմ ստորագրահավաք անող տղամարդիկ առաջարկել են միանալ նախաձեռնությանը: Աղջիկները հրաժարվել են, որից հետո էլ սկսվել է միջադեպը: «Ասացին՝ աղջիկներ, կստորագրե՞ք: Չհամաձայնվեցինք: Ի պատասխան մեր մերժման՝ մեկը շատ վատ հայհոյանք տվեց, որին ես էլ պատասխանեցի հայհոյանքով: Հետո նրանք սկսեցին հայհոյել հորս: Ես հորս մոտից էի գալիս, քաղցկեղով հիվանդ պառկած է»,- պատմել է Սիրանուշ Մանուչարյանը:
Աղջիկը նաեւ նշել է, որ փոխադարձ վիրավորանքներից հետո երեք տղամարդիկ չեն բավարարվել, գնացել են իրեն ընդառաջ, հարվածել եւ բռնություն գործադրել: «Մեկը 60-ն անց մի տղամարդ էր, հրմշտում ու անընդհատ հայհոյում էր, մյուս խոշորամարմին, շագանակագույն մազերովն անընդհատ փորձում էր ինձ խփել, երրորդն էլ՝ կապտասեւ մաշկով, հատիկ-հատիկ մազափնջով «քյառթու» մեկն էր՝ «Կամքի» գրեթե բոլոր նկարներում նա կա»,- նկարագրել է Սիրանուշը:
Կատարվածից հետո Սիրանուշ Մանուչարյանը ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել:
Ոստիկանության լրատվության վարչությունից ՀԺ-ին հայտնեցին, որ արդեն պարզվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը, ինչպես նաեւ ճշտվել է, թե ով է աղջկան ֆիզիկական ցավ պատճառել։
Նաև մանրամասնում են՝ «Նույն օրը՝ ժամը 19:30-ին, նրանցից երկուսը ներկայացել են ոստիկանության Արաբկիրի բաժին եւ դեպքի վերաբերյալ տվել բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ»:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...