«Հրապարակ». Զոդի կամրջի ավտովթարի գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և այն դատարանում է։ Զոհվածների հարազատներից տեղեկացանք, որ դատական առաջին նիստը նշանակված է դեկտեմբերի 13-ին, ժամը 15-ին՝ Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում։
Այս գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ։ Զոհվածների իրավահաջորդները մտավախություն ունեն, որ ամեն գնով փորձում են մեղմացնել ավտովթարի պատճառ դարձած «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդի մեղքը։
Ի դեպ, վերջինիս շահերի պաշտպանը Սեդա Սաֆարյանն է։ Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է 7 մարդու մահ, և 4 անձի առողջությանը պատճառվել են միջին և ծանր մարմնական վնասվածքներ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...