Տորթի բաղադրատոմս է հարցրել․ վիրավոր զինծառայողը դեպքից առաջ է խոսել ընտանիքի հետ․ NEWS.am
Արցախի դիրքերում դեկտեմբերի 2-ին վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Մելիքբեկյանը դեպքից առաջ է խոսել ծնողների հետ, տորթի պատրաստման բաղադրատոմս է հարցրել մորից, որպեսզի անակնկալ անեն Արթուր Աջամյանի տարեդարձի առիթով, որը, ի դեպ, նույն օրը, նույն վայրում մահացած էր հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am-ին պատմել է Դավիթի հորեղբայրը։
«Մենք գիտենք, որ զորամասում ոչ մի խնդիր չի եղել, ամեն ինչ լավ է եղել, անգամ տորթի ռեցեպտ է հարցրել մորից, ուզել են ծնունդը նշել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...