Շատ մարդկանց են խաբել․ վարկեր և պարտքեր՝ մեծ բիզնեսի խոստումով․ «Հետք»
Վարկեր և պարտքեր՝ մեծ բիզնեսի խոստումով: Հերթական խաբերության դեպքն է բացահայտվել:
Արամ Փանոսյանն անվամբ երիտասարդին «Վոդա» կազմակերպության այժմ «Օնիքսում»-ի մասին պատմել էին իր ծանոթները։ Արամը գնացել է այնտեղ, իսկ մինչ այդ թողել է իր աշխատանքը այն հույսով որ կարող է բիզնես սկսել:
«Սկզբում ասել են, որ տուրիստական գործակալություն է, որը զբաղվում է հյուրանոցային փաթեթների վաճառքով, հետո երբ գնացի իրենց օֆիս, պարզվեց, որ ես պետք է փաթեթ գնեմ, այդկերպ ներդրում անեմ բիզնես սկսելու համար, մինիմալը մոտ 400 հազար դրամի սահմաններում: Ես ասացի իրենց, որ այդքան գումար չունեմ, ու իրենք տարբեր տարբերակներ առաջարկեցին գումար գտնելու՝ տանից չօգտագործվող տեխնիկա վաճառել, ոսկի գրավ դնել կամ էլ բանկից վարկ վերցնել: Համաձայնեցի վարկ վերցնելու տարբերակին, իրենց հետ բանկ գնացինք, սկզբում որոշել էի 1 միլիոն դրամ վերցնել, ավելի թանկ ու ավելի շատ միավոր ունեցող փաթեթ գնելու համար, բայց հետո փոշմանեցի ու 500 հազար վերցրի»,-պատմել է Արամը:
Այդտեղ ինչ ասես, որ չեմ տեսել.«Ասում էին՝ գնա էնպես արա, որ աղջիկները սիրահարվեն քեզ, համոզի, բեր, թող փաթեթ առնեն, կամ աղջիկներին սովորեցնում էին, թե ոնց իրենց պահեն ակումբներում, որ տղաների հետ հեշտ ծանոթանան, առաջարկեն փաթեթ գնել»,- պատմել է Արամը:
Կազմակերպությունից դուրս գալուց հետո Արամը սոցկայքերում մեկնաբանություն է թողել, բազմաթիվ նամակներ ստացել տուժողներից:
Որոշել է, որ դիմելու է ոստիկանություն, բայց Էլենը, ով այդ թիմից է, ասել է, որ իրենց մոտ Մերուժ անունով մարդ կա, ով իրեն կարա վնասի.
«Ես գիտեի, թե ինքն իրանակում ինչերի ա ընդունակ, հետո կազմակերպության լիդերներից մեկից՝ Վահե Հովհաննիսյանից անընդհատ զանգեր էի ստանում, ով սպառնում էր, որ հետքս նենց կկորցնեն, որ ոստիկաններն էլ չեն գտնի, ու ես ոստիկանություն չեմ կարա դիմեմ, որովհետև իրենք համագործակցում են ոստիկանների հետ»,- պատմել է Արամ Փանոսյանը:
Վարկեր և պարտքեր՝ մեծ բիզնեսի խոստումով: Մեր նախորդ թողարկման ժամանակ հաղորդեցինք «Վոդա» կազմակերպության՝ այժմ «Օնիքսում»-ի մասին: «Հետք»-ը դիմած քաղաքացիներից մեկը պատմել է իր պատմությունը, թե ինչպես են իրեն խաբեությամբ ներգրավվել, իբր բիզնես անելու մեջ:
«Սկզբում ասել են, որ տուրիստական գործակալություն է, որը զբաղվում է հյուրանոցային փաթեթների վաճառքով, հետո պարզվեց, որ պետք է փաթեթ գնի, այդկերպ ներդրում անեմ բիզնես սկսելու համար, մինիմալը մոտ 400 հազար դրամի սահմաններում: գումար չունենալու դեպքում տարբեր տարբերակներ են առաջարկել գումար գտնելու՝ տանից չօգտագործվող տեխնիկա վաճառել, ոսկի գրավ դնել կամ էլ բանկից վարկ վերցնել: Իսկ երբ հասկացել է որ խաբեություն է և ցանկացել է ոստիկանություն դիմել, վախեցրել են, թե
ոստիկանություն չի կարա դիմի, որովհետև իրենք համագործակցում են ոստիկանների հետ»,- նշել է քաղաքացին։
Երբ «Հետք»-ի թղթակիցը դիմել է մասնագետը ասել է, որ Հայաստանում Օնիքսում-ը ունի բանկային հաշիվներ, որոնք պահվում են Հայաստանի բանկերից մեկում, իսկ Կանադայում BMO բանկում:
Սակայն նույն Հայաստանի բանկը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ բանկը որևէ կերպ չի համագործակցում և չի հանդիսանում տվյալ ընկերության գործընկերը:
Օնիքսում թիմի լիդերներից Վահե Հովհաննիսյանը, թղթակցի հետ զրույցում անդրադառնալով քաղաքացիների բողոքներին և դժգոհություններին՝ ասել է՝ անհնար է, որ գումար կորզելու նպատակով խաբեն մարդկանց:
Հարցին, թե ինչ կապ ունի Օնիքսումը Վոդա ընկերության հետ, Վահե Հովհաննիսյանն ասաց, որ ոչ մի կապ չունի:
Ի դեպ, Օնիքսում Ընկերութունների սեփականատերերը իրանցիներ են, նրանցից մեկը ապրում է կանադայում, ականատեսները նշում էին, որ նա միշտ ներկայանում էր տարբեր կեղծամներով, կարծես թաքնում էր ինչ-որ մեկից:
Հարցազրույցներից մեկում Սեփականատիրը ասել էր՝ 7000 անհատ գործընկերները գործում են Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Աֆղանստանում, ԱՄՆ-ում, Կանադայում և մի շարք այլ երկրներում:
Նշեմ, որ քրեական գործ է հարուցվել, կա մեղադրյալ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում