Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքում. մեքենայի հարվածից հետիոտնը մոտ 10 մետր շպրտվել է
Դեկտեմբերի 10-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմանում Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ «Բալի» հյուրանոցառեստորանային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել 40-45 տարեկան կին հետիոտնի: Վրաերթի ենթարկվածը, որը մոտ 10 մետր շպրտվել է, տեղում մահացել է: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի փաստով ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Վարորդը, որը դեպքի վարից փախուստի չի դիմել, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: Վարորդը Երևանի բնակիչ, 30-ամյա Տիգրան Վարդանյանն է եղել:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...