Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գառնիի բնակիչը տան այգում կանեփ է աճեցրել՝ անձնական օգտագործման համար

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ դեկտեմբերի 5-ին Գառնիի բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Գառնիի բնակիչներից մեկն իր տանն ապօրինի կերպով թմրանյութ է պահում և…

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ դեկտեմբերի 5-ին Գառնիի բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Գառնիի բնակիչներից մեկն իր տանն ապօրինի կերպով թմրանյութ է պահում և օգտագործում:

 

Հարուցված քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 6-ին Գառնիի բնակչի տանը կատարված խուզարկությամբ նկուղի սառնարանում գտնվող ապակե և պլաստմասե տարաների մեջ հայտնաբերվել է ընդհանուր 410.43 գրամ դեղնականաչավուն չորացված զանգված, ինչը, ըստ տանտիրոջ հայտարարության, կանեփի չորացված զանգված է, ինքն է իրենց տան այգում ցանել և աճեցրել՝ անձնական օգտագործման համար:

 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։

Նախաքննությունը շարունակվում է։

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250