Շանը կրակելու փաստով Դիլիջանի ազգային պարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Դիլիջան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկի տարածքում շանը կրակելու փաստի առթիվ հարուցած քրեական գործի շրջանակում Դիլիջանի ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանին, որը նաեւ հիշյալ ռեստորանի սեփականատերն է, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով (կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը):
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել են Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Աղաջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 1-ին: Օգտատերերից մեկը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 4 ականտեսի աչքի առաջ Դիլիջանի «Գետափ»-ում կրակել են այնտեղ բնակվող շան վրա: Նա ահազանգել էր ոստիկանություն, որտեղ էլ սկսել էին նյութեր նախապատրաստել: Ավելի ուշ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը Դատախազությունից ուղարկվել են ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին՝ քրեական գործ հարուցելու, նախաքննություն կատարելու և այդ շրջանակներում անհետաձգելի մի քանի քննչական գործողություններ իրականացնելու ցուցումով: Դեպքի առթիվ դեկտեմբերի 3-ին հարուցվել էր քրեական գործ: Նշեք, որ ռեստորանի սեփականատերը ներողություն է խնդրել, այնուհետեւ հայտնել, որ դա իր շունն է եղել, եւ նրան սպանել են, որովհետեւ վերջին օրերին մի քանի անգամ հարձակվել էր մարդկանց վրա:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Սպասվում են ձյան առատ տեղումներ․ Գագիկ Սուրենյան
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ուշադրություն, հատկապես վարորդներին Դեկտեմբերի 2-ի...