Խախտումներ՝ Հրազդանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները Տեսչական մարմնի ղեկավարի՝ 2019 թվականի նոյեմբերի 20-ի N 165-Ա հանձնարարագրի հիման վրա նոյեմբերի 26-28-ը ներառյալ ստուգումներ են իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող Հրազդանի բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում։
Կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ մի շարք թերություններ և խախտումներ։ Մասնավորապես՝ բժկական կենտրոնի տանիքի շինարարական հիմնատարրերը մշակված չեն եղել հրապաշտպան լուծույթով կամ պատվածքով, բացակայել են արտաքին հրշեջ սանդուղքը, շինության տանիքի պարագծով տեղակայված չի եղել մետաղական ճաղաշար, բացակայել է արտաքին հրդեհաշիջման համար օբյեկտի տարածքում կամ դրանից դուրս նախատեսված հրշեջ հիդանտը կամ նվազագույնը 50մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազանը, ներքին հակահրդեհային ջրամատակարարման ցանցի վրա տեղակայված հրշեջ ծորակները համալրված չեն եղել փողակով և փողրակով։
Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է համապատասխան ակտ, որը հանձնվել է Հրազդանի բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տնօրեն Լ․ Կարապետյանին, ինչպես նաև տրվել է համապատասխան կարգադրագիր՝ նշված թերությունները վերացնելու վերաբերյալ։
Բժշկական հաստատությունում Տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարվել են նաև իրազեկման և խորհրդատվության աշխատանքներ՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների և ամբուլատորիաների համար հրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման, հրդեհի ժամանակ մարդկանց անվտանգության ապահովման, տարհանման, բուժհաստատություններում հրդեհային անվտանգության, հրդեհի դեպքում անձնակազմի և պատասխանատուների գործողությունների և սկզբնական հրդեհաշիջման միջոցների կիրառման վերաբերյալ։
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Սպասվում են ձյան առատ տեղումներ․ Գագիկ Սուրենյան
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ուշադրություն, հատկապես վարորդներին Դեկտեմբերի 2-ի...