Բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան երեխայի կյանքը
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ է դիմել բժշկական կենտրոնի հարևանությամբ բնակվող մի կին` բերելով 1,5 տարեկան որդուն: Երեխան եղել է սրտի և շնչառության կանգով: Մոր պատմելով նրա որդին` Կարենը, բերանն է տարել գետնանուշը և սկսել է խեղդվել: Մայրը մատով կոկորդից հանել է գետնանուշը, սակայն դրա մի մասը չի հաջողվել հանել, ինչից հետո երեխան կորցրել է գիտակցությունը:
Նրան անմիջապես բերել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Պարզվել է երեխայի մոտ եղել է ասֆիքսիա ( շնչահեղձություն), լարինգոսպազմ (ձայնալարերի սպազմ), գիտակցության կորուստ, սրտի կանգ: Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գրիգոր Մանուչարյանի և բուժանձնակազմի ջանքերով հաջողվել է փրկել երեխայի կյանքը: Ձեռնարկվել են սիրտթոքային վերակենդանացման միջոցառումներ, շնչափողի ինտուբացիա, միացվել է արհեստական շնչառության ապարատ: Սրտի աշխատանքը վերականգնվել է, ինչից հետո երեխան տեղափոխվել է մանկական բժշկական հաստատություն:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...