ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու մասին օրինագիծը
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է զինվորական ծառայությունից նաեւ 5 տարի անց հաշմանդամության կարգ տալ:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը նիստի ժամանակ հավանություն էր տրվել այս նախագծին։ Այն ներկայացրել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը․
«Երբ զինվորական ծառայության ընթացքում ստացվել է վնասվածք, խեղում կամ հիվանդություն, եւ դրա հիմքով դիմել են ՊՆ-ի դեպքում կենտրոնական ռազմական հանձնաժողով, Ոստիկանության դեպքում՝ իր համապատասխան հանձնաժողովը, տրվել է այդ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետ կապված զինվորական կապ, որը ներկայացվել է մեր բժշկասոցիալական հանձնաժողովին, որը եւ նշանակում է հաշմանդամության կարգը, բայց դա տրվել է ծառայությունից ազատումից հետո հինգ տարի ժամկետով: Մենք դեպք ենք ունեցել, որ 2000 թ. մարդը դուրս է եկել ծառայությունից, բայց 2018 թ. է դիմել հաշմանդամության կարգի հետ կապված, եւ պատճառական կապ է առաջացրել։ Եվ քանի որ օրենքում նշված է, որ հինգ տարուց հետո չենք կարող զինվորական պատճառական կապ տալ, եւ կարող ենք միայն աշխատանքային հաշմանդամության կենսաթոշակ նշանակել, ՍԴ-ն որոշել է, որ սա հակասում է Սահմանադրությանը, եւ մենք հանում ենք այդ կարգավորումը»,- նշել էր փոխնախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Սպասվում են ձյան առատ տեղումներ․ Գագիկ Սուրենյան
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ուշադրություն, հատկապես վարորդներին Դեկտեմբերի 2-ի...