ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով 50-ամյա տղամարդ է ձերբակալվել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության փոխգործակցության արդյունքում դեկտեմբերի 5-ին բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Օպերատիվ տվյալներն իրացվել են ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ միջոցառմամբ։
Երևանի Լենինգրադյան փողոցում հայտնաբերվել ու թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել մայրաքաղաքի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշի նմանվող հեղուկ՝ 100 գրամից ավելի քաշով, ինչպես և 78 գրամից ավելի հաշիշի նմանվող կիսաչոր զանգված։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ հայտնաբերվածը տղամարդուն ուղարկվել է արտերկրից։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բենզատարի շրջվելու հետևանքով տներից մեկի պարիսպը փլուզվել է. նոր մանրասմասներ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում տեղի է ունեցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արյունալի ավազակային հարձակում ԱՄՆ-ում գտնվող խանութի վրա
Ֆլորիդայում չորս մարդ է մահացել է կրակոցների պատճառով, որը տեղի է ունեցել զարդերի խանութը թալանելուց և պատանդ վերցնելուց...