ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից
Նոյեմբերի 14-ին Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն տեղափոխվեց 27-ամյա մի երիտասարդ։ Դեպքի վայրում հայտնաբերվեցին տարբեր տրամաչափի 10-ից ավելի կրակված պարկուճ, ինչպես և տուժողի «Մերսեդեսը»՝ կրակոցների հետքերով։
Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում Վաղարշապատի բաժնի ծառայողները ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների և դեպքի նախաքննությունը վարող մարմնի աշխատակիցների հետ ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Արդյունքում հայտնի դարձավ զինված միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։
Պարզվեց նաև, որ սպանության փորձ կատարած անձինք եղել են «BMW» մակնիշի ավտոմեքենայով, որը շահագործվել է Էջմիածնի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի կողմից։ Վերջինս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Երիտասարդին մեղադրանք առաջադրվեց, ինչից հետո նա կալանավորվեց։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին նաև «BMW» մակնիշի ավտոմեքենան, որը Բյուրական գյուղից տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներով հայտնի դարձավ, որ հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդը հիվանդասենյակում հրազեն է պահում։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դեկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ խուզարկեցին հիվանդասենյակը և հայտնաբերեցին ատրճանակ՝ լիցքավորված 9մմ տրամաչափի 3 փամփուշտով, որոնցից մեկը՝ փողում։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բենզատարի շրջվելու հետևանքով տներից մեկի պարիսպը փլուզվել է. նոր մանրասմասներ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում տեղի է ունեցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արյունալի ավազակային հարձակում ԱՄՆ-ում գտնվող խանութի վրա
Ֆլորիդայում չորս մարդ է մահացել է կրակոցների պատճառով, որը տեղի է ունեցել զարդերի խանութը թալանելուց և պատանդ վերցնելուց...